Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան

Վայոց Ձորի թեմի առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1961 թ․ - Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղ։ Ավազանի անունը՝ Գևորգ։

1968-1978 թթ․ - Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղի միջնակարգ դպրոց։

1982-1986 թթ․ - Գևորգյան Հոգևոր ճեմարան։

1989-1992թթ. - Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ:

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1986թ.  - սարկավագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։

1987թ.  - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։

1992թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի (թեզ՝ Հայր մեր»-ի մեկնությունները հայ մեկնողական գրականության մեջ (ըստ Եղիշեի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու, Վարդան Արևելցու և Գրիգոր Տաթևացու)»։

1996թ. – եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

2013թ. - արքության պատիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։

 

  • Պաշտոնավարություն

1986թ. - «Էջմիածին» ամսագրի քարտուղար։

1986թ -  «Էջմիածին» ամսագրի տնօրեն:

1987-1989 թթ.  - Գևորգայն հոգևոր ճեմարանի դասախոս։

1993-2010թթ․ - Սյունիքի թեմի առաջնորդ:

2010 թ.-ից - Վայոց Ձորի թեմի առաջնորդ:

 

  • Գրքեր և գիտական աշխատություններ

Նախաշավիղ քրիստոնեական կրթության, 

«Հայր Մեր»-ի մեկնությունները ըստ Գրիգոր Տաթևացու

Էջեր Սյունյաց Աթոռի պատմությունից